Լեզվական աշխատանք 348-353

Բարդ նախադասություն

348. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Յուրաքանչյուր նախադասության մեջ քանի՞ ստորոգյալ կա:

            Ա. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր            համարվում:
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին:
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը:
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
            Բ. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր            համարվում, իսկ այսօր նա միայն սպորտում է գործածվում:
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին, իսկ      դրանից առաջ մրցող մարզիկներն ուղղակի պայմանավորվում էին:
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը, որը հրապուրում է        ծովի, երկնքի ու համարձակության բոլոր սիրահարներին:
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում,        որտեղ մշակվել է այսօրվա գեղասահքի տեխնիկան:

Ա- շարքը գրված է պարզ
Բ- շարքը գրված է բարդ

349. Նախադասություններն ավարտի՛ր: Առաջադրանքը հնարավո՞ր է կատարել՝ առանց ստորոգյալ ավելացնելու:

            Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև չէին սիրում իրան հետ ապրել։
            Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե նավապետը չկարողանար փրկել նավը։
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն երեխաների ծնողներն աշխատանքի էին։
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ ես մնացել էի տանը որոհետև մայրիկս չեր թողնում։
            Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ ես սպասում էի նրան։
            Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ լավ հանգստանա։

Ա- շարքը գրված է պարզ
Բ- շարքը գրված է բարդ

350. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Ի՞նչ տարբերություն կա:

            Ա. Քամին կամակոր տարերք է: Մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: Նա անդուլ աշխատում է          փոխել Երկրի դեմքը:
            Այնտեղ չոր ու մերկ հող կա: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում:
            Բ. Քամին կամակոր տարերք է, բայց մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է, որը անդուլ աշխատում է          փոխել Երկրի դեմքը:
            Քամին փոշու զանգվածներ է օդ հանում այնտեղ, որտեղ չոր ու մերկ հող կա:

Ա- շարքը գրված է պարզ
Բ- շարքը գրված է բարդ

351. Ինքդ անուններ գտի՛ր և տրված նախադասությունը լրացրո՛ւ:

            Նախորդ վարժության Ա խմբում պարզ նախադասություններ են, որովհետև ունի 1 ստորոգալ և 1 ենթակա: Բ խմբում գրված բարդ նախադասություններ են, որովհետև ունի 2 ստորոգալ և 2 ենթակա:

352. Նախադասություններն ավարտի՛ր: Գտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը:

            Նա ամեն առավոտ վազում է, որ նիհարի:
            Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի նիհարի:
            Նա ամեն առավոտ վազում է, չնայած որ հոգնում է:
            Նա ամեն առավոտ վազում է, իսկ ընկերը չե:
            Նա ամեն առավոտ չի վազում, այլ նկարում էր նկար:

353. Նախադասություններն ավարտի՛ր: Ինչո՞վ են տարբերվում ավարտները:

            Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ վայրի։
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի պահի։
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև ցանկանում էր տանը ունենալ։
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը սև էր։
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին խնամել էին սիրով
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ նրան տեսավ շուկայում