Երևանի հին ու նոր փողոցները

  1. Երևանի ուրվական փողոցները

Գրել տեղեկություն,համացանցից որոնել գտնել, բլոգում տեղադրել հետևյալ փողոցների մասին տեղեկություն, նկարաշար, վիդեոներ համացանցից՝

Աբովյան փողոց

Մաշտոցի պողոտա

Արցախի փողոց

Հանրապետության փողոց

Ամիրյան փողոց

Վազգեն Սրգսյան փողոց

Նալբանդյան փողոց

Արամի փողով

Բուզանդի փողոց


Հանրապետության փողոց
Սկսվում է Տիգրան Մեծի պողոտայից, ձգվում հյուսիսային ուղղությամբ և ավարտվում Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում։ Երթևեկությունը փողոցով միակողմանի է։ Խորհրդային տարիներին կոչվել է Ալավերդյան փողոց՝ ի պատիվ հեղափոխական, ՀԿԿ հիմնադիրներից մեկի՝ Ստեփան Ալավերդյանի։ Նախկինում փողոցը սկսվել է Մովսես Խորենացու (խորհրդային տարիներին՝ Մարքսի) փողոցից, սակայն 2002 թվականին փողոցի սկզբնամասն անվանվել է նշանավոր դերասան Մհեր Մկրտչյանի անունով։

Հանրապետության փողոցի տեսանութ


Պարսկաստանի հյուպատոսարանի շենք

Ըստ ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի՝ 19-րդ դարի 50-ական թվականներին փողոցի այս հատվածը պատկանել է պարսիկ Հաջի Աբբաս Քյալբարայ Աբդու Հուսեյն Օղլուն։

Շուտով Երևանի քաղաքային խորհուրդը 25 տարով վարձով է վերցնում շենքը՝ վճարելով տարեկան 600 ռուբլի։

Սակայն պայմանագրի ժամկետը չլրացած` 1876 թվականին այդտեղ կառուցվում է Պարսկաստանի հյուպատոսի նստավայրը։ Ճարտարապետն ու կառուցողը գերմանացի է` Երևանի նահանգային ճարտարապետ Միխայիլ ֆոն դեր Նոննեն։

Հյուպատոսությունը գործել է մինչև 1920 թվականը։

Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն, որի գործունեության հիմնական նպատակն է Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։

Սուրբ Երրորդություն

Եկեղեցին կառուցվել է 2001-2005 թվականներին ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ։ 2004 թվականին տեղի է ունեցել եկեղեցու խաչերի օծումը, իսկ 2005 թվականի նոյեմբերի 20-ին կատարվեց եկեղեցու օծման սրբազան արարողությունը։

Այսօր եկեղեցին ապրում է ակտիվ համայնքային կյանքով։