Վախթանգ Անանյան․ Ընտանի օձեր

Առաջադրանքներ

1․Դուրս գրեք 10 ածական և 10 գոյական

ԱծականԳոյական
ասֆալտապատԱրարատ
ընտանիօձ
շոգբուն
հողջուր
ծուռումուռգյուղ
տաքերեկո
կավե տներ
ուրախպարան
ազնիվսեյնակ
սողունբակ

2․ Պատմեք ընտանի օձերի մասին:
Օձերը ամառվա շոգին նրանք թաքնվում են բներում և երեկոները, երբ հովն ընկնում է, որսի ու ջուր խմելու են դուրս գալիս:  Գյուղի կենտրոնով անցնող ասֆալտապատ ճանապարհին նրանք չեն երևում: 

4. Գրե՛ք՝ ինչո՞ւ օձը ա) կաթը թունավորում, բ) կաթը թափում:
Ա․ Օձը կաթը թունավորել էր, քանի որ նրան վատություն էին արել։ Իսկ եթե վատություն ես իրեն անում, նա էլ քեզ է վատություն անում։
Բ․ Օձը կաթը թափեց ,քանի որ տղան հետ բերեց նրա ձագերին և լավություն արեց։

5․ Պատմվածքի ո՞ր հատվածն ամենից շատ հավանեցիր, ինչո՞ւ։

—  Դե, արի վերցրու, խմի՛ր, — գոռացի ես:

Մինչև Վաչիկը տեղից կշարժվեր, օձը իմ փայտին էլ չնայեց, իմ բարկությանն էլ, արագ հասավ թարեքին, պոչը թափ տվեց օդում, լախտի նման խփեց բաժակին ու ցած գցեց: Բաժակը ջարդվեց, կաթը թափվեց: Իսկ օձը հանդարտված իջավ թարեքից և առանց շտապելու գնաց դուրս ու նոր միայն սկսեց իր ձվերը ծածկել ավազով…

Ես ու երեխաս քարացած – կանգնած մայում ենք, թե սա ի՞նչ հրաշք է, ինչի՞ թափեց կաթը:

Բայց շուտով հրաշքը պարզվեց, մեր ագահ կատուն այդ ժամանակ լակում էր թափված կաթը: Լակեց, լակեց, առաջ կաթոտ գետիկը լիզեց, հետո իր շրթունքները ու վեր ընկավ ուռավ, ոտները գցեց ու սատկեց: Մի տես ի՞նչ բախտ եմ ունեցել, որ երեխան էդ օրը ժամանակին չէր կերել… Պարզվեց էս բարի լույսի պես, որ օձը վրեժը հանելու համար թույն է թափել կաթի մեջ…

Բայց դե ես օձին չեմ մեղադրում. ամեն մոր համար իր զավակներից թանկ բան չկա աշխարհքիս երեսին: Ու էդ գյուրզա մերը, որ արդեն զրկվել էր իր ձվերից, որոնց մեջ իր ապագա զավակներն էին, ինձ էլ էր ուզում զրկել իմ զավակից, որ սիրտը հովացնի:

Բայց մերը ինչքան որ կատաղի ՝ վրեժի ժամանակ, էնքան էլ բարի է, երբ իր զավակները կան, ապրում են: Ու որ տեսավ իր ձվերը ետ են բերել, մի տեսնեիք, թե ո՜նց գլխապատառ եկավ, տուն ընկավ. Չլինի՞ թե թունավորված կաթը խմած լինեն…


6․ Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը:
Ես սովորեցի որ ետ մարդիք եթե չեն վախենում օձից ուրեմն ես պիտի սովորեմ չվախենալ ճանճից։

ՆԵՆԳ ՄՏԱՀՂԱՑՈՒՄ

Ոմն տիրակալ ատեց իր զինվորականերից մեկին։ Եվ նա իր պալատակա-
նին հարցրեց․

— Դու այնպիսի մարդ չունես, որը կարողանար սպանել այսինչ զինվորականին

— Ես ինքս կսպանեմ նրան թեկուզ հենց հիմա, — պատասխանեց պալատականտը։

Բայց տիրակալը նրան պատասխանեց․
— Չե, այդպես ինձ համար չէ ․․․․․․

Լեզվական աշխատանք 317-322

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

            Դու (ո՞վ) առայժմ մրցակից չունես:
            Բայց Միան (ո՞վ) շուտով կհայտնվի:
            Ես (ո՞վ) ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
            Առանց արժանի մրցակցի ես (ո՞վ) չես կարող ավելի ուժեղ ու համարձակ         դառնալ:
            Նա (ո՞վ) է լինելու քո օգնականը:
            Դու (ո՞վ) էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էր, էին) նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ (էր, էին): Ես (գիտեի, գիտեինք), որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ (էր, էին) բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում (էի, էինք), որ նա իր փորձերը մեզ էլ (ցուցադրի, ցուցադրեն):

319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները:

Ենթական ու ստորոգալը կոչվում են գլխավոր որոհետև նախադասութունը առանց դրանց չի լինի ենթակայից ու ստորոգալից բացի մյուս բառերը կոչվում են եկրորդական անթամներ։

320. Նախադասություններում ընդգծիր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

  1. Կետերը ջրի տակ երկար են մնում:
  2. Ծովային կրիաները ջրի տակ դիմանում են երեք ժամ և ավելի:
  3. Պինգվիններն ապրում են սաստիկ ցրտի պայմաններում։
  4. Փղերը կնճիթով շոգ օրերին իրենց վրա ջուր են լցնում։
  5. Հայտնի է, որ կոկորդիլոսը կարող է հովազի ուտել։

321․ Հետևյալ բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն, որտեղ դրանք կլինեն գործողություն կատարողը և ընդգծեք նրանց կատարած գործողությունը։

Աղջիկը տիկնիկով էր խաղում։
Աղջիկը ինչ էր անում խաղում էր։
Պահակը ծառ էր տնկում։
Պահակը ինչ էր անում տնկում էր։
Դու բերանտ պաղպաղակ ես արել։
Դու ինչ էր անում բերանիտ պաղպաղակ էիր քսում։
Արեգակը այսոր շուտ է գնացել։
Արեգակը ինչ էր անում գնում էր։
Վարորդ շատ դանդաղ էր քշում։
Վարորդը ինչ էր անում դանդաղ էր քշում։
Մեր դպրոցում մի շատ ալարկոտ աշակերտ կար։
Մեր դպրոցում ինչ կար ալարկոտ աշակերտ կար։
Քամին այսոր շատ արագ էր քշում մեր բակի տերևները։
Քամին ինչ էր անում քշում էր բակի տերևները։
Մայրիկս շատ սուր դանակ ունի։
Մայրիկը ինչ ուներ սուր դանակ ուներ։

322․ 320 առաջադրանքում ձեր կողմից նշված բառերը կոչվում են նախադասության գլխավոր անդամներ, փորձեք բացատրել, թե ինչու են դրանց այդպես անվանում։

Որոհետև ենթական ու ստորոգալըն են նախադասության իմաստնեն ցուցադրում։

Կարդում ենք Չարենց Բրո՛նզ ես, հո՛ւր ես,

  1. Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս։
    Ես զգացի որ չարենցը հոքեբանական խնթիր է ունեցել այս բանաստեղծությունը գրելիս։
  2. Ո՞ւմ է նվիրված բանաստեղծությունն ըստ ձեզ։
    Բանաստեղծությունը նվիրված է հայերին և հայկական երաշտության։
  3. Դուրս գրեք բանաստեղծության բոլոր գոյականները և դրանք օգտագոծելով ստեղծագործական փոքր աշխատանք ներկայացրեք։
    քույր, փայլ, վերք, բրոնզ, սուր,
    Իմ քույրիկը դրսում խաղալիս գտել էր բռոնզե թուր, որը շատ սուր էր և վնասել էր իր ձեռքը։ Նրա ձեռքի վերքը երկար ժամանակ չեր լավանում։

Վախթանգ Անանյան․ Թուխիկը

Առաջադրանքներ

1․ Դուրս գրիր անծանոթ բառեր և բառարանի միջոցով բացատրիր:
աղվամազով – Նուրբ ու փափուկ մազ
բնազդով-Կենդանի օրգանիզմներ
թանձր-պինդ
2․ Բացատրիր հետևյալ նախադասությունը. Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
Այս նախադասութունը բացատրութունը ասում է որ Թուխիկը իր տիրոջը շատ է հավատարիմ եղել բայց իր տիրոջ մահից հետո նա գալի էր իր տիրոջ ասմենա սիրելի այգին այնտեղիցել Թուխիկը դարձել էր քաղաքում ասելիք։
3․ Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը:
ուստի տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև գերեզմանատուն:
4․ Նկարագրիր Թուխիկին:
Թուխիկը հավատարիմ, խելացի և խելոք թրչուն է։
5․ Քո կարծիքով, իրակա՞ն է այս պատմությունը:
Իմ կարծիքով, այս պատմությունը իրական էր։
6․ Տեքստից դուրս գրիր 4-ական գոյական, ածական, բայ, դրանք դիր ուղիղ ձևով։
Գոյական- բժիշկ, ընկեր, քաղաք, մարդ։
Ածական- նշանավոր, գորշ, թռչնային, քաղաքային։
Բայ – դարձել են, անցե է,  վերադառնում է, տալիս էր։

Գնաս բարով, տատիկ

— Հաստա՛տ էլի ինչ-որ բան մառացել ես, – ասաց պարոն Խենթլին։
— Չեմ հիշում, թե մոռացած լինեմ, – պատասխանեց Ջորջը։
— Վերջացրեք, – ասաց տիկին Խենթլին, – հանձնվեք։ Բան դուրս չի գա։
Պարոն Խենթլին սարսափելի հուսալքված տեսք ուներ։
Ջորջն էլ էր բավական վհատվել։ Մի ձեռքում բալասանով գավաթը, մյուսում ՝ գդալը ․․․․

Լեզվական աշխատանք 308-316

308. Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպես, որ ամեն անգամ պահպանվի նախադասությունը:

            Օրինակ՝

Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց:

            Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Ամառային Արեգակը տների պատերը։
Ամառային արեգակը շիկացրեց։
Ամառային արեգակը։
Շիկացրեց։

            Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո այդ արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո այդ արձանը տեղափոխեցին։
Հետո արձանը տեղափոխեցին։
Արձանը տեղափոխեցին։
Տեղափոխեցին։

Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ    չսահմանափակվեց:
Հռչակավոր ճարտարապետի միայն ճարտարապետությամբ    չսահմանափակվեց:
Հռչակավոր ճարտարապետի ճարտարապետությամբ   
չսահմանափակվեց:
Ճարտարապետի ճարտարապետությամբ   
չսահմանափակվեց:
Ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Չսահմանափակվեց:

            Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները երկար հիշեցին նաև այդ գիտնականին:
Սերունդները երկար հիշեցին նաև գիտնականին:
Երկար հիշեցին մեծ գիտնականին:
            Հիշեցին մեծ գիտնականին:
Հիշեցին գիտնականին:
Հիշեցին։

309. Յուրաքանչյուր նախադասության մեջ թո՛ղ այնպիսի մի բառ, որ նախադասությունը պահպանվի:

            Դու շատ հեռվից եկար:
Եկար:
            Մենք արդեն հուսահատ սպասում էինք:
Սպասում էինք:
            Դուք պայմանը մոռացե՞լ էիք:
Մոռացել էինք:
            Ի՜նչ լավ ժամանակ հասար:
Հասար:
            Անտա՛ռ, ուրա՛խ խշշա աշնան քամուց:
Խշշա։
            Նա քեզ կանչում է:
Կանչում։
            Դու ինչո՞ւ չես լսում:
Լսում:

312. Ստորոգյալն ինչո՞ւ է նախադասության գլխավոր անդամ:
Ստորոգալը եթե եզակի թվով է, ապա առարակն՝ ենթական եզակի է, իսկ եթե հոգնակին է ստորոգալը, ենթական ևս հոգնակի է։

313. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            (Շունը, շները) Շները հաչում են:
            (Մարդ, մարդիկ) Մարդ անցավ:
            (Մեքենան, մեքենաները) Մեքենան սլանում էր:
            (Ընկերդ, ընկերներդ) Ընկերներդ կանչեցի՞ն:

314. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերը) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթը, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին. կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Տղան համարձակ առաջ եկավ: Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչուններ: Ոստիկաններ այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:

316. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (ո՞ր դեպքում հոգնակի գրեցիր):

            Փղի համար կնճիթր շատ կարևոր (է, են): Նա դրանով (է, են) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում (է, են)՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» (է, են) չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ (է, են) լինում:

            Երբ փիղն ընկնում (է, են) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում (է, են) կնճիթներն ու նրան օգնում (է, են): Փիղն առանց կնճիթի (չի, չեն) կարող ապրել, բայց աֆրիկյան սավաննաներում հանդիպել (է, են) կնճիթից զրկված փղեր: Այդպիսի փղերին ընկերներն (է, են) կերակրում: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն) լքում:
            Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (է, են) անում ու կատարում մարդու հանձնարարությունները, այլև, որպես հոգատար դայակներ, խնամում (է, են) երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է, են) նույն փղի «սաները» լինել. չէ՞ որ փղերը երկար (է, են) ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

  1. Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը դրեք ուղիղ ձևով և դրանցով կազմեք նախադասություններ։
    Շան խաղալիքը շատ Զընգզընգալ է ։
    Անահիտը գիրէ կարդում։
    Լեռնային առուն խոխոջում է։
    քամին բարակ շընկշընկում է
  2. Յուրաքանչյուր քառատողում կա երկուական ենթակա, գտեք դրանք, դուրս գրեք և գրեք, թե ինչ են դրանք անում։

    Ձայներ — զընգզընգոց, ճղճղոց, խոխոջոց, գլգլոց, շնկշնկոց, զլզլոց, կռկռոց, կղկղոց, սլսլոց

    Գույներ — երկնագույն, լազուր, կապույտ, կանաչ, գույնեզգույն, երփներանգ
  3. կարդացեք բանաստեղծությունը 5 անգամ, ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում բանաստեղծության մեջ։
    Բանաստեղծութան մեջ ես լսում եմ բարձր զանգերի զնգզնգոց, առվակի խոխոջ, ժամու բարակ շշնջոց, կռունկների կռկռոց։ Տեսնում եմ բազմերանգ գույները, հարսների շորորալը, ծաղիկների անմահական բուրմունքը զգում։
  4. Բանաստեղծությունը սովորեք անգիր և նկարեք այն։