Ռամաշկա ծաղկի մասին

Ծաղիկ, կարճացած և ձևափոխված ընձյուղ, կատարում է միկրո և մակրոսպորոգենեզի, փոշոտման, բեղմնավորման, սաղմի զարգացման և պտղի գոյացման ֆունկցիա։ Առաջանում է տերևներից զուրկ ցողունի՝ ծաղկակոթի վրա։

Ծովային աստղ կենթանու մասին

Ծովային աստղեր փշամորթների տիպին պատկանող կենդանիներ։ Ապրում են ծովերի հատակին։ Նրանք սեփական թաքստոցները պատրաստում են իրենց շուրջ գտնվող բույսերից և այլ գոյացություններից։ Իրենց ամուր չանչերով նրանք կտրատում են կենդանի սպունգներ և ջրիմուռի տերևներ ու տնկում իրենց մեջքին՝ սեփական մարմնի վրա ստեղծելով «այգի»։ Երբ ջրիմուռը մահանում է, նրանք այն փոխարինում են թարմով։ Դասը ներառում է գրեթե 1600 ժամանակակից տեսակներ։

Սուրբ Գայանե եկեղեցու Պատմությունը

Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել։ 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը։ 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել։

«Ուսումնական գարուն» նախագիծ 2-րդ առաչադրանք

  • Ի՞նչ զբոսայգիներ կամ պուրակներ կան Երևան քաղաքում։

    Անգլիական այգի
    Երևանի թատերական այգի կամ Կոմայգի, Երևանում առաջին հասարակական այգին և միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։


    Մանկական այգի
    1933թ. մարտին հին շուկայի տեղում է հիմնվել։ Անվանակոչվել է Կիրովի անունով։ Փոքրիկ երևանցիների սիրելի վայրն էր։ Այստեղ միջոցառումներ էին անցկացվում, նվագում էր փողային նվագախումբը, թևածում էր ուրախ երգուպարը, պտտվում էին գեղեցիկ կարուսելները։


    Օղակաձև զբոսայգի
    Վերանվանվել է Երիտասադրության զբոսայգի։ Այն, սկսելով «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սբ. Գր. Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Ե. Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։ Այստեղ են տեղադրված բազմաթիվ նշանավոր մարդկանց արձաններ։

Զատիկ տոնի մասին

Հին ուխտում Զատիկը սկզբնավորվում է Մովսեսի և Ահարոնի միջոցով, Աստծո պատգամի համաձայն, Եգիպտոսում, իսրայելացիների ելքից առաջ, հրեից նիսան կամ աբիբ ամսի (մարտ կամ ապրիլ) տասնչորսերորդ օրը, երեկոյան (Ելք 12): Իսրայելացիները, առաջին Զատկից հետո և մինչև Ավետյաց երկրում հաստատվելը, հատուկ ծիսակարգով, ցայսօր կատարում են Զատկիի տոնը՝ Իբրև փրկության և ազատագրության տոն: Հին կտակարանի գրքերում բազմիցս հիշատակվում է Զատիկ (դրա հետ առընչված՝ նաև Զատկիի գառը), որը, եկեղեցու մեկնաբանական ընթերցվածի համաձայն, Հիսուս Քրիստոսի նախօրինակն է կամ նրա խորհրդաբանությունը:

Ծաղկազարդ

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Մայր աթոռի մասի տեղեկություն

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո կաթողիկոսական աթոռը հայտնվեց իսլամադավան տարբեր իշխանությունների տիրապետության տակ, որոնք ծանր հարկատվության ենթարկեցին այն։ Շատ հաճախ կաթողիկոսները գահից հեռացվում էին կամ գահ բարձրանում մուսուլման տիրակալների կամայականությամբ։ Այս ամենն առիթ էր ստեղծում նաև ներքին երկպառակության և պայքարի։ Տարբեր խմբավորումներ պայքարում էին կաթողիկոսական գահի համար։

Հռիպսիմե եկեղեցու մասին

Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»։

Մարզերի ցանկ

ԱրագածոտնիԱշտարակ
ԱրարատիԱրտաշատ
ԱրմավիրիԱրմավիր
ԳեղարքունիքիԳավառ
ԼոռուՎանաձոր
ԿոտայքիՀրազդան
ՇիրակիԳյումրի
ՍյունիքիԿապան
Վայոց ՁորիԵղեգնաձոր
ՏավուշիԻջևան

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով:

Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը: Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:

Արմավիր քաղաքը

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը: Նախկինում Արմավիրը կոչվել է Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը:

Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Որդան կարմիր

Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը:

Արգիշտիխինիլի քաղաքը, որի շրջակայքում հետագայում կառուցվել է Արմավիր քաղաքը, հիմնադրվել է Արգիշտի առաջինի կողմից մ.թ.ա. 776 թ-ին Էրեբունիի հիմնադրումից 6 տարի անց։ Արգիշտիխինիլի նշանակումէ Արգիշտաշեն։

Արգիշտիխինիլին դառնում է ուրարտական պետության վարչական, տնտեսական ու կրոնական կարևոր բերդաքաղաքներից մեկը։
Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին, այդ պատճառով էլ քաղաքին երբեմն անվանում են Արամայր։ Ըստ Խորենացու՝ Արամայիսն իր համար գետի ափամերձ բարձունքի վրա տուն է շինում։ Արամայիս անվանը ավելացվել է վիր մասնիկը, որը զենդերեն նշանակում է բարձր։ Ստացվում է Արմավիր՝ Արամայիսի բարձր տուն։
Ուրարտական պետության ժամանակ Արմավիր Քաղաքը իր մեծությամբ ու կարևորությամբ մրցում էր Վան մայրաքաղաքի հետ, իսկ ուրարտական պետության անկումից հետո շարունակելով գոյատևել մ.թ.ա. 4-րդ դարի վերջից մինչև մ.թ. 68թ,՝ դարձել է Արարատյան հայկական թագավորության մայրաքաղաքը, ուր և հաստատվել էին Երվանդունիները։
Բագրատունիների իշխանության օրոք Արմավիրը նորից վերելք է ապրում մինչև Զաքարյանների իշխանության ժամանակահատվածը։
Արմավիր քաղաքը ամբողջությամբ ավերվել է մոնղոլների արշավանքների ժամանակ։
Նախքին մայրաքաղաք Արմավիրի տարածքում ներկայումս փռված են Նոր Արմավիր, Հայկավան, Ջրաշեն, Նոր Արտագերս, Նալբանդյան և Արմավիր գյուղերը, իսկ բլրի գագաթին գտնվող քաղաքի միջնաբերդի ավերակները՝ որպես ուխտատեղի պահպանվում են մինչ օրս։