ՌԱՊՈՒՆՑԵԼ ԲԱՐԲԱՐՈՒԿԸ

ԳՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Ժուկով ժամանակով մի մարդ ու կին են լինում։ Նրանք շատ են ուզում երեխա ունենալ, բայց չի ստացվում։ Վերջապես մի օր էլ աստված կատարում է նրանց ցանկությունը։ Սրանց փոքրիկ պատուհանը նայում է հարևանի պարտեզին, որտեղ բուսանում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն ու խոտերը․․․

ՄԱՏՆԱՉԱՓԻԿԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՄԸ

Գրիմ Եղբայրներ
Մի դերձակ տղա է ունենում, որը տղա շատ փոքր է ծնված լինում, գրեթե մի մատի չափ, դրա համար էլ անունը դնում են Մատնաչափւկ։Փոքր է լինում, բայց շատ քաջ։ Մի անգամ ասում է․
-Հայրիկ, ուզում եմ գնամ աշխարհ ման գամ, մարդ տեսնեմ։
-Լավ ես անում, որդիս, – ասում է ծերուկ հայրը, մի ասեղ է վերցնում, ծայրին զմուռսից գլուխ է սարքում կրակի վրա ու տալիս նրան,
-վերցրու, սա էլ քո սուրը թող լինի ․․․

Հայրենագիտություն, առաջի ուսումնական շրջանի հաշվետվություն

Լուցկիներով աղջիկը

  1. Պատմվածքից դուրս գրեք ամենատխուր հատվածը:
    Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից։
  2. Բնութագրեք աղջկա տատիկին և հայրիկին:
    տատիկը մահացած էր ծեր էր և բարի, հայրիկը ագահ էր չար էր և անխիխճ
  3. Ձեր կարծիքով հեղինակն ինչո՞ւ է հենց ամանորյա գիշերվա մասին գրել այս պատմությունը:
    Հեղինակը գրեց այս պատմվացքը, որոհետև ուզում եր տխրացներ մարդկանց
  4. Բնութագրեք այն քաղաքի մարդկանց, որտեղ ապրում էր աղջիկը:
    Նրանք անխիխճ էին։
  5. Ինչ սովորեցիք այս պատմվածքից:
    Ես սովորեցի այս հեքիաթից, որ պետք է օգնել միմիանց։
  6. Պատասխանեք հարցերին
  •  Ի՞նչ գույնի էր պատմվածքը
    Այս հեքիաթը մոխրագույն էր։
  • Ի՞նչ զգացիք պատմվածքը կարդալիս
    Ես տխրություն զգացի։
  • Ի՞նչ համ կունենար այս պատմվածքը
    Այս պատմվացքը կունենար դառը համ։

Ոնց են նշում ամանորը Իտալիաում

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել

։

Լեգենդ եղևնու մասին

Tonacar1

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմում ծնվեց Հիսուսը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին, հովիվները  շտապում էին` խոնարհվելու մանուկ Հիսուսին: Ոչ միայն մարդիկ, այլև շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին:

Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները՝ ցանկանալով տեսնել: Բոլորից երջանիկ էին նախիրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին:  Նրանք էլ որոշեցին գնալ ու խոնարհվել մանկանը, ամենքը իրենց նվերները մատուցեն: Եղևնին էլ շատ ցանկացավ տեսնել փոքրիկ Հիսուսին, բայց, արմավենին և ձիթենին ծաղրեցին նրան, ասելով, որ նա բացի փշերից, ուրիշ ոչինչ չի կարող նվիրել Մանուկին:

Արմավենին Հիսուսին նվիրեց իր ճյուղերից, որպեսզի նա հովանա շոգ ժամանակ, ձիթենին էլ կաթեցրեց իր յուղերից մանկան վրա և անուշահոտություն տարածեց: Եղևնին տխրեց, բայց չչարացավ: «Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա: Այս ամենը տեսած հրեշտակը, և հնարավորություն տվեց եղևնուն, իր բարության ու համեստության համար: Նա հրաման տվեց, և երկնքից աստղեր թափվեցին՝ զարդարելով եղևնուն: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, նրա ուշադրությունը գրավեց փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ: Հրեշտակը, դա տեսավ ու ասաց.

— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և թե երեխաները, թե մեծերը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սուրբ Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

70 և 140=70


17 և 11=1

8 և 3=1

6 և 22=2

3 և 21=3

15 և 35=5

20 և 100=20

400 և 800=400

16 և 12=2

45 և 90=45

7 և 11=1

10 և 12=2

7 և 19=1

60 և 100=20

18 և 36=18

4 և 10=2

45 և 50=5

13 և 26=10

45 և 9=9

3 և 7=1

6 և 11=1

4 և 14=2

27 և 18=6

12 և 8=2

8 և 24=3

28 և 12=2

14 և 6=2

19 և 38=19

5 և 11=1

15 և 75=5

3 և 13=1

25 և 100=25

24 և 27=3

25 և 15=5

16 և 4=2

20 և 40=20

Վան մայրաքաղաք մասին

Քաղաքը հիմնադրել է Վանի թագավոր Սարդուրի Ա-ն (մ.թ.ա. 835-825), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է մ.թ.ա. 8-7-րդ դարերում։ Այդ ժամանակ քաղաքում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակ փողոցներ, բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ։ Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմատնտեսական առանձնահատուկ նշանակություն։ Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լեռնահամակարգի արևելյան հատվածներով։ Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը պահպանել էր մինչև 1915 թվականը։ Այսպիսով, Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ։

Ծես. ընդհանուր պատկերացում ծեսի մասին: Հարիսայի ծես

09acc9f08f3151b145e364b93a151626

Ծեսը, որևէ  սովորույթի  կատարումն ու կարգն է: Ընդհանրապես ավանդաբար եկող սովորություն` սովորույթ, որը տարիներ, դարեր շարունակ նույն կերպ կատարվել է, կամ չնչին փոփոխություններով: Տոնը մարդուն ուղեկցում է իր կյանքի ողջ ընթացքում, և հենց այդ ժամանակահատվածում էլ ձևավորվում, զարգանում և սովորույթի է վերածվում:  Տոնն արդեն իսկ ուրախություն է, ցնծություն, միասնականության գաղափար: Ազգերի, մարդկության «կյանքի» ընթացքում որոշ ծեսեր մոռացվում են, նորերն են ստեղծվում, եղածները փոփոխվում են: Եթե ամեն սերունդ ծեսին իր կյանքից մի բան չավելացնի, այն աստիճանաբար կմարի:  Իրականացնումը դպրոցում ինքը ծես է` կրթական ծես, որի իրագործումը կրթական գործընթացում կրթություն է կյանքով: Ծեսերն այսօր մենք իրականացնում ենք որպես գործունեության ձև, որով ապրում ենք` խաղում է, երգում, պարում, ընկալում ու ճանաչում: Որքան էլ կարևոր են հնուց փոխանցված ծեսերն ու ավանդույթները, դրանց նորացումն ու, առավել ևս, նորերի ստեղծումը նույնպես են: 

«Հարիսայի Ծեսը» կրթահամալիրյան այն սիրելի օր-տոներից է, որին նախորդում է մի ողջ շաբաթվա նախագծային գործունեություն, էլ չասենք, որ ծեսն ունի իր նախածեսը՝ ԹԹվի ծեսը: Կրթահամալիրում դժվար է պատկերացնել հարիսան առանց թթվի: Ստացվում է, որ ծեսից ծես ծնվեց, կապվեցին միմյանց, հարստացնելով գաղափարը: Հարիսայի ծեսը կրթահամլիրի տոնի անբաժան մասն է, օրը տոնախմբությունից զատ, նշանավորովում է նաև ավանդական հարիսայի համտեսով՝ մեծով-պստիկով, որպես միասնականության, մեկ սեղանի շուրջ նստելու, սիրելի ուտելիքի վայելքի ընթացք:
Հարիսան հայկական ազգային ուտեստ է: Մեր նախնիներն այն պատրաստել են ձավարեղենից, ինչը նախնական մշակման է ենթարկվել սանդի եւ երկանքի միջոցով(տես այս հղումով), որոնք հայկական գործիքներ են: Ի վերջո, լինելով հյուրասեր ազգ, չէին կարող ուտելիքին որպես խորհուրդ ու միավորելու ևս մեկ խթան չնայել: Խոհանոցը մշակույթի մի մաս է, իսկ մշակույթը` պատմության. հացահատիկային  ճաշատեսակները պետք է կապել նստակեցության հետ, հետեւաբար հացահատիկային կերակուրը չի կարող քոչվոր(բնակության վայրը անընդհատ փոխող) ժողովրդի ազգային ուտեստ համարվել, այստեղից էլ բխումը հենց հայի աշխատասեր լինելու ու իր գործին նվիրյալ լինելու ազգային բնութագիրը:
Պատահական չէ, որ հայերենում խոհարար բառը նշանակում է “միտք անող մարդ”: Եթե կտրվենք ազգային խոհանոցից, ապա չենք կարող խոսել նաեւ ազգային երաժշտության, գրականության, ճարտարապետության եւ այլնի մասին: Ասում են՝ 2000 տարի առաջ հարիսա ենք կերել: «Հարիսայի ստեղծման օրն ու ժամանակը դժվար է ասել, բայց պատրաստման եղանակն ու գործիքները  հայկական են: Պատրաստել են ձավարից, որը զուտ հայկական մթերք է, միայն հայերն են նրա մշակմամբ զբաղվել, թոնիրը, որի մեջ եփել են, նույնպես հայկական է: Հարիսա պատրաստում են գառան կամ հավի մսից, նաև ուտելի խոտաբույսերից ու բանջարեղենից:
«Առաջին նստակյաց տնտեսություն ունեցվող ժողովուրդը, այսինքն այն մարդիկ, ովքեր նստակյաց ապրել ու հաց են մշակել, հայկական բարձրավանդակի ժողովուրդն է, այսինքն` հայերը: Այս ամենը ամրագրված է ժայռապատկերների վրա, որտեղ պատկերված են արորը, գութանը, հացահատիկը: Եթե հացահատիկ կա, նշանակում է արդեն, որ հայկական է: Նույնիսկ մեր պատմիչներից գիտենք, որ հայկական բանակը առվազն 2000 տարի օրը սկսել է հարիսա ուտելով ու մինչ այսօր էլ այդպես է»: Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

Ավանդապատում.
Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զ՛սա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Հարցեր