ՆԵՆԳ ՄՏԱՀՂԱՑՈՒՄ

Ոմն տիրակալ ատեց իր զինվորականերից մեկին։ Եվ նա իր պալատակա-
նին հարցրեց․

— Դու այնպիսի մարդ չունես, որը կարողանար սպանել այսինչ զինվորականին

— Ես ինքս կսպանեմ նրան թեկուզ հենց հիմա, — պատասխանեց պալատականտը։

Բայց տիրակալը նրան պատասխանեց․
— Չե, այդպես ինձ համար չէ ․․․․․․

Լեզվական աշխատանք 323-333

323․ Նախադասություններրի գլխավոր անդամներն ընդգծիր, մյուս անդամներն ինչպե՞ս կանվանես։

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը ծիծաղի հիվանդություն է կոչվում: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել:
Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգն է տպագրել։ Այդ գրքի մեկ օրինակի համար 1926 թ. Մի մարդ երեսունհինգ հազար դոլար է վճարել:

325․ Գրիր գլխովոր անդամները․ գործողություն կատարողին նշիր դեղին, իսկ նրա կատարած գործողությունը՝ կապույտ։

Այս դեպքը Հարավային Անգլիայում է պատահել: Մի ծեր հոգևորականի աղքատիկ տանը առնետ է հայտնվում: Առնետն այնքան է ելումուտ անում, որ տանտերը սովորում է նրան. վերջը երկուսն ընկերանում են: Մի գիշեր ծեր հոգևորականը վեր է թռչում խորունկ քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում մարդը զայրանում է դավաճան կենդանու վրա, բայց հետո տեսնում է վառվող վարագույրները, հասկանում, որ իր փայտե տնակը հրդեհ է ընկել:

Տունն էլ ամբողջությամբ կայրվեր, եթե բարեկամ առնետը չլիներ ու այտը չկծեր:

327. Նախադասությունից հանի՛ր ընդգծված ենթական: Բացատրի՛ր, թե նրա հետ ինչո՞ւ են ուրիշ բառեր էլ դուրս գալիս:

            Բոլորը անհայտ երկրները վաղո՜ւց արդեն հայտնագործվել են:
            Քարտեզի վրա չնշված կղզի չկա:
            Կղզում թաքցրած իրերը շատ թանկ են գնահատվում:
            Ծովահենների թաքցրածը գտնելու տենչը շատերին է վառել:
            Խիտ աճած թփուտները ձիու ճամփան փակում էին:
            Աշխարհի բոլոր խորհր դավոր գաղտնիքները շարադրված են մի գրքում:

329. Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Օրինակ՝
Կինը հարցրեց: – Երիտասարդ կինը հարցրեց:

                                Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

            Շունը մտավ: – Շունը վազքով մտավ։
            Սիրտը քար է: – Սիրտը շատ սև է ու քար է։
            Հայրն ընկեր է: – Հայրն շատ լավ ընկեր է։
            Երկիրը պտտվում է: – Երկիրը շատ արագ է պտտվում։

330. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւր, դեպի ո՞ւր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

          Օրինակ՝
Օրվա հերոսը գալիս էր: – Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս: Օրվա հերոսը դեպի տուն էր գալիս: Փողոցով օրվա հերոսն էր գալիս: Դիմացից օրվա հերոսն էր գալիս:

            Մի ոհմակ է երևում:
            Ի՜նչ հանգիստ ես կանգնած:
            Թռչունների մի երամ անցավ:
            Երամը թռավ, հեռացավ:
            Նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել:
            Հաջորդ օրը բոլորս գնալու էինք:
            Այդ փոքրիկին կարելի է տեղավորել:

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

            Մարդն ամբողջ կյանքում սիրում է: – Մարդն ամբողջ կյանքում սիրում է մեկ հոգու։
            Առավոտյան անտառում որսորդները գտել են: – Առավոտյան անտառում որսորդները գտել են մի գեղեցիկ գլխարկ։
            Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց: – Հեռուներից վերադարձած մարդը շատ կարոտով գրկեց իր մորը։
            Հանկարծ իր կողքին տեսավ: – Իմ ընկերը հանկարծ իր կողքին տեսավ թիթեռրիկ։

332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մարգերը ջրվեցին: – Մարգերը քիչ ջրվեցին։
            Քույրը երաժիշտ է: – Քույրը շատ լավ երաժիշտ է:
            Նկարն անհետացել էր: – Հայտնի նկարն անհետացել էր:
            Մոխիրը տաք է: – Կրակի մոխիրը շատ տաք է:

333. Նախադասությունն րնդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

             Իմ կարծիքն ասել եմ: Այսօրվանից իմ կարծիքն ասել եմ:
            Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի: Գնաց, գնաց, օգոստոսին հասավ մի քաղաքի:
            Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ: Խնջույքի ժամանակ ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
            Նավաստին բաց ծով էր դուրս եկել: Իմ ծննդյան օրը նավաստին բաց ծով էր դուրս եկել։
            Ծովն արդեն փոթորկել էր: Նրա հեռանալուց հետո ծովն արդեն փոթորկել էր։
            Թռչունները չվելու էին: Թռչունները չվելու էին մինչև գարուն։