Վախթանգ Անանյան․ Ընտանի օձեր

Առաջադրանքներ

1․Դուրս գրեք 10 ածական և 10 գոյական

ԱծականԳոյական
ասֆալտապատԱրարատ
ընտանիօձ
շոգբուն
հողջուր
ծուռումուռգյուղ
տաքերեկո
կավե տներ
ուրախպարան
ազնիվսեյնակ
սողունբակ

2․ Պատմեք ընտանի օձերի մասին:
Օձերը ամառվա շոգին նրանք թաքնվում են բներում և երեկոները, երբ հովն ընկնում է, որսի ու ջուր խմելու են դուրս գալիս:  Գյուղի կենտրոնով անցնող ասֆալտապատ ճանապարհին նրանք չեն երևում: 

4. Գրե՛ք՝ ինչո՞ւ օձը ա) կաթը թունավորում, բ) կաթը թափում:
Ա․ Օձը կաթը թունավորել էր, քանի որ նրան վատություն էին արել։ Իսկ եթե վատություն ես իրեն անում, նա էլ քեզ է վատություն անում։
Բ․ Օձը կաթը թափեց ,քանի որ տղան հետ բերեց նրա ձագերին և լավություն արեց։

5․ Պատմվածքի ո՞ր հատվածն ամենից շատ հավանեցիր, ինչո՞ւ։

—  Դե, արի վերցրու, խմի՛ր, — գոռացի ես:

Մինչև Վաչիկը տեղից կշարժվեր, օձը իմ փայտին էլ չնայեց, իմ բարկությանն էլ, արագ հասավ թարեքին, պոչը թափ տվեց օդում, լախտի նման խփեց բաժակին ու ցած գցեց: Բաժակը ջարդվեց, կաթը թափվեց: Իսկ օձը հանդարտված իջավ թարեքից և առանց շտապելու գնաց դուրս ու նոր միայն սկսեց իր ձվերը ծածկել ավազով…

Ես ու երեխաս քարացած – կանգնած մայում ենք, թե սա ի՞նչ հրաշք է, ինչի՞ թափեց կաթը:

Բայց շուտով հրաշքը պարզվեց, մեր ագահ կատուն այդ ժամանակ լակում էր թափված կաթը: Լակեց, լակեց, առաջ կաթոտ գետիկը լիզեց, հետո իր շրթունքները ու վեր ընկավ ուռավ, ոտները գցեց ու սատկեց: Մի տես ի՞նչ բախտ եմ ունեցել, որ երեխան էդ օրը ժամանակին չէր կերել… Պարզվեց էս բարի լույսի պես, որ օձը վրեժը հանելու համար թույն է թափել կաթի մեջ…

Բայց դե ես օձին չեմ մեղադրում. ամեն մոր համար իր զավակներից թանկ բան չկա աշխարհքիս երեսին: Ու էդ գյուրզա մերը, որ արդեն զրկվել էր իր ձվերից, որոնց մեջ իր ապագա զավակներն էին, ինձ էլ էր ուզում զրկել իմ զավակից, որ սիրտը հովացնի:

Բայց մերը ինչքան որ կատաղի ՝ վրեժի ժամանակ, էնքան էլ բարի է, երբ իր զավակները կան, ապրում են: Ու որ տեսավ իր ձվերը ետ են բերել, մի տեսնեիք, թե ո՜նց գլխապատառ եկավ, տուն ընկավ. Չլինի՞ թե թունավորված կաթը խմած լինեն…


6․ Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը:
Ես սովորեցի որ ետ մարդիք եթե չեն վախենում օձից ուրեմն ես պիտի սովորեմ չվախենալ ճանճից։