Կիկոսի մահը

Հ. Թոըմանան

Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն—իրեն միտք է անում․— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս։