ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒ ԳՆՈՐԴՆԵՐԸ

Մի անգամ Ուսուցչի մոտ եկավ մեծածախ առևտրով զբաղվող ֆիրմայի տնօրենը։
Ֆիրմայի գրասեյնակը հեռու չէր այն շենքից, որում գտնվում էր <<Ուղու դպրոցը>>։

—Ուսուցի՛չ,ես կարող եմ խորհրդատվություն ստանալ քեզնից։
—Կարող ես ստանալ, կարող ես նաև չստանալ։ Նայած ինչի մասին ես պատրաստվում հարցնել,— ժպտալով ասաց Ուսուցիչը։ Այդ օրը նա առանձանկի ուրախ տրամադրութուն ուներ ․․․․

«Ուսումնական գարուն» նախագիծ 2-րդ առաչադրանք

  • Ի՞նչ զբոսայգիներ կամ պուրակներ կան Երևան քաղաքում։

    Անգլիական այգի
    Երևանի թատերական այգի կամ Կոմայգի, Երևանում առաջին հասարակական այգին և միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։


    Մանկական այգի
    1933թ. մարտին հին շուկայի տեղում է հիմնվել։ Անվանակոչվել է Կիրովի անունով։ Փոքրիկ երևանցիների սիրելի վայրն էր։ Այստեղ միջոցառումներ էին անցկացվում, նվագում էր փողային նվագախումբը, թևածում էր ուրախ երգուպարը, պտտվում էին գեղեցիկ կարուսելները։


    Օղակաձև զբոսայգի
    Վերանվանվել է Երիտասադրության զբոսայգի։ Այն, սկսելով «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սբ. Գր. Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Ե. Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։ Այստեղ են տեղադրված բազմաթիվ նշանավոր մարդկանց արձաններ։