ԵՐԵՔ ՓԵՏՈՒՐ

ԳՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Ժամանակով մի թագավոր է լինում։ Ունենում է երեք որդի, երկուսը՝ խելոք ու զարգացած, երորդը կարգին խոսել էլ չի իմանում, շատ հասարակ է լինում, բոլորը նրան հիմար են ասում։ Թագավորը ծերանում է ու թուլանում, մտածում է՝ իրեն շատ չի մնացել ապրելու, հարկավոր է որոշել, թե գահն ում է հանձնի։ Կանչում է որդիներին ու ասում․
-Գնացեք աշխարհե-աշխարհ ման եկեք, ով որ բերի ամենասիրուն գորգը, նա էլ իմ մահաց հետո կդառնա թագավոր։ Ու որպեսզի չվիճեն, թե ով որ կողմ պիտի գնա, երեք փետուր է վերցնումն ու փչում․
-Որ կողմ որ կթռչեն փետուրներն, այն կողմն էլ կգնաք։ Մի փետուրն արևելք է թռչում, մյուսն՝ արևմուտք, իսկ երորդը շատ է հեռվանում, ընկնում է գետնին։ Եղբայրներիցմեկը գնում է աջ, մյուսը՝ ձախ, ու նրանք ծիծաղում են հիմար եղբոր վրա, որը մնում է երորդ փետուրի մոտ։ Հիմարընստում է գետնին ու տխուր-տրտում մտածում։ Հանկարծ նկատում է, որ փետուրի ընկած տեղոիմ ստորգետնյա մուտք կա, բացում է դուռը․ տեսնում է սանդուղք կա, այդ սանդուղքով իջնում է ներքև։ Քիչ հետո մի ուրիշ դռան առաջ է հայտնվում, ծեծում է դուռը, մեկ էլ ներսից լսում է․
-Կանաչավում աղջնակ,
Տոտիկ-տոտիկ չորացրած,
Ոսկրե ոտքով իմ շնիկ,
Հապա նայիր շուտափույթ,
Ով է կանգնած դռանը ․․․

շարնակությունը այստեղ https://elizabetadikyan.home.blog/2020/09/21/%D5%A3%D6%80%D5%AB%D5%B4-%D5%A5%D5%B2%D5%A2%D5%A1%D5%B5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A5%D6%80%D5%A5%D6%84-%D6%83%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A5%D6%84/