Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ

1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը տարեկան պտույտ:Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում 24 ժամում, իսկ Արեգակի շուրջը` մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է:

2. Ի՞նչ է նշանակում ուղեծիր, և ի՞նչ տեսք ունի Երկրի ուղեծիրը։

Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած` դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

3. Նշեք տարվա գիշերահավասարի օրերը։

Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում` ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը:

4. Ինչպես կբացատրեք չորս տարին մեկ փետրվար ամսվա 29֊րդ օրվա ավելացումը և ինչպես են անվանում այդ տարին։

Քանի որ մեկ տարին 365օր 6ժ է, և չորս տարին մեկ այդ վեցերը գումարվում և դառնում է 24ժ: