Սուրբ Աստվածածին եկեղեցի 

2008 թվականին եկեղեցու տարածքից ժամանակավոր առանձնացվեց խաչը, որովհետև խոնավությունից քայքայվում էր, և բերվեց իր նախնական տեսքի։ Եկեղեցու խաչը առանձնացնելիս հայտնաբերվեց 7-րդ դարի եկեղեցի՝ իր խլանիստ հիմքերով։ Հայտնաբերվեցին նաև լավաշ թխելու թոնիր, գերեզմանաքարերտապանաքարեր, ջարդված խաչքարեր, քիվեր՝ 13-րդ և 14-րդ դարերի։ Հյուսիսային մասում հայտնաբերվեց 3 մետր խորությամբ թոնիր(սառնարան), որտեղ պահել են ժամանակին մթերք և գինի։ Պեղումների ժամանակ եկեղեցու մուտքի դիմաց հայտնաբերվեցին իշխանական տոհմի գերեզմանաքարեր։ Եկեղեցին վերանորոգվել է 1960 -ական թվականներին։ Փոխվել են գմբեթի սյուները և ամրացվել։ 1905 թվականին, երբ Եղվարդ գյուղը մեծացել է, եկեղեցուն կից կառուցել են սև սրբատաշ քարերով գավիթ։ 1960-ական թվականներին այն քանդել են և բերել իր նախնական տեսքին։