Մաթեմատիկա

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը  2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։ 

Ստացվում է  2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։

Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։

Օրինակ՝  5-ի  միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։

Ցանկացած թվի կրկնապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։

Օրինակ՝  5-ի  կրկնապատիկը  կլինի՝ 5‧2=10-ը։

Ցանկացած թվի եռապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Օրինակ՝  5-ի  եռապատիկը  կլինի՝ 5‧3=15-ը։

Ցանկացած թվի  քառապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։

Օրինակ՝  5-ի  քառապատիկը  կլինի՝ 5‧4=20-ը

Ցանկացած թվի  հնգապատիկը   գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։

Օրինակ՝  5-ի  հնգապատիկը     կլինի՝ 5‧5=25-ը։

Այսպիսով՝ 5-ի պատիկներն  են՝  5;10;15;20;25;․․․

Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև   5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝

5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…

5-ի  ամենափոքր պատիկը 5-ն է։ 

Առաջադրանքներ

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։
    7×2=14
  2. Գտիր  6-ի  եռապատիկը։ 
    6×3=18
  3. Գտիր   8-ի  քառապատիկը։
    8×4=32
  4. Գտիր  10-ի  հնգապատիկը։   
    10×5=50 
  5. Գտիր  4-ի  տասնապատիկը։ 
    4×10=40  
  6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։
    2 , 4 , 6, 8, 10, 12 , 14, 16, 18, 20
  7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։

3, 6, 9, 12, 15, 18

  1. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։

6, 12, 18, 24, 30, 36, 42, 48, 54

  1. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։

8, 16, 22, 30, 38, 46, 54,

  1. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։

7, 14, 21, 28, 35

  1. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։

9, 18, 27, 36, 45, 54, 63

  1. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։

10, 20, 30, 40, 50, 60,

  1. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։

12, 24, 26, 38, 50

  1. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։

13, 26, 39, 52, 62, 75, 83, 98,

  1. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։

60

  1. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։

18

  1. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։

100

  1. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:

4000

  1. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
  1. Սիրելի սովորողներ, «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծի շրջանակներում կազմեք «Ես սեբաստացի եմ» խաչբառ և խնդիրներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *