10.11-14.11
Սովորել․Թեման.Մեխանիկական շարժում:Շհարաբերականություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:
Պատասխանել հետևյալ հարցերին..
1.Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։
2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ
Ավտոմեքենայի շարժվելը, մարդու քայլելեը, ինքնաթիռի վայրէջք կատարելը և այլն
3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինները որոնց դիրքի նկատմամբ որոշում ենք այլ մարմինների շարժումը կոչվում են հաշվարկման մարմիններ։
4.Ի՞նչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։
5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ:
Եթե մարմնի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, այդ կետը կարելի է համարել նյութական կետ: Իսկ եթե տվյալ պայմաններում չի կարելի անտեսել մարմնի չափերը, այն չի համարվում նյութական կետ:
8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ մասնիկը շարժվում է մի որոշ գծով, որն անվանում են մասնիկի հետագիծ։ Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։
Սովորել․Է․Ղազարյանի դասագրքից՝(Ֆիզիկա 7) էջ21-ից,մինչև էջ28












