Armenian Ceramics P1130717.JPG

Խեցեգործությունը Հայաստանում հայտնի է դեռևս վաղնջական ժամանակներից։ Քանի որ Հայաստանում առկա են խեցեգործության համար անհրաժեշտ բոլոր նյութերը (Հայաստանի բարձրորակ կավերը հայտնի են դեռ վաղ ժամանակներից), ապա դա հնարավորություն է ընձեռում լայնորեն ուսումնասիրել խեցեգործական տեխնիկան իր բոլոր տեսակներով։ Ներկայումս Հայաստանի տնային պայմաններում կատարվող խեցեգործության մեջ կիրառվում է երեք տեխնիկա՝ ձեռքով ծեփելու տեխնիկա, ձեռքի դուրգով ամանեղեն պատրաստելու տեխնիկա և ոտքի դուրգով պատրաստելու տեխնիկան։ Ամենավաղ տեխնիկան ձեռքով ծեփելու տեխնիկան է, որի դեպքում ամանը ձևավորվում է գլանված կավի երկար շերտերից, որոնք շարվում են միմյանց վրա և վերջում ձեռքով հարթեցվում։ Խեցեգործության այս եղանակը Հայաստանում հայտնի է էնեոլիթյան բնակավայրերից[1]։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *