Մագաղաթ

Ով է հորինել մագաղաթը: Մագաղաթ - թղթի տեսքի պատմություն

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ դեռ մարդիկ չէին գրում թղթով և գրիչով, օգտագործում էին հատուկ ներկանյութեր և մագաղաթ: Հին մատյանների(զանազան բաներ գրելու մաքուր թերթերով գիրք,  (հնացած) պատմական բովանդակությամբ գիրք է պատմագիրք) հիմնական մասը  պատրաստված է եղել մագաղաթից՝

(ասորերեն՝ magalləta — գալարված մատյան), կաշվից պատրաստված գրանյութ է: Ըստ հունական ավանդության ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում, թագավոր Եվմենես II-ի  օրոք։ Քաղաքի անունով կոչվել է պերգամենտ։ Պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն, գրվում էր երկու երեսին և փաթեթի փոխարեն իրար վրա դնելով ստացվում էր այժմյան գրքի ձևը։ Հայերը գործածել են «մագաղաթ» անվանումով

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որը ստանում էին ուլի կամ հորթի կաշվից: Նրանք, ովքեր ստանում էին մագաղաթը, քերթում էին այդ կենդանիների կաշին, այսինքն՝ քերթողներ  էին համարվում: Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին, ովքեր գրել են մագաղաթների վրա: Օրինակ՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր:
Երբեմն օտարականները զարմանում էին՝ տեսնելով, թե ինչպես են հայերը ստանում մագաղաթը: Մի անգամ Դվին քաղաքի թագավորական ախոռի  առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել հայի հետ:

— Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը, — հարցնում է նա:

— Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:

— Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:

Իմաստունը պատասխանում է.

— Մեկ հատ խոշոր գիրք:

— Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում, — զարմանում է վաճառականը, իսկ մտքում մտածում է. «Ի՛նչ անխելք մարդիկ են այս հայերը»:

— Մարդն ապրում է ոչ միայն հացով, — ասում է իմաստասերը, — հացի պակասից մարդու մարմինն է մեռնում, իսկ գրքի պակասից՝ հոգին:

Հոգու սովը ավելի կործանարար է, քան հացի: Մագաղաթյա մատյանները հայերի հոգևոր սնունդն ու հարստությունն են:
Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75Х50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *