Երաժշտությունը իմ կյանքում

Ես սիրում եմ լսել երաժշտություն և կարծում եմ, որ բոլորն էլ սիրում են: Կան մարդիկ, որոնց համար երաժշտությունը դա նոտաներից կազմված հնչող ձայն չէ, այլ մի աշխարհ, որի մեջ իրենք են ապրում: Ես այդքան ուշադրություն չեմ դարձնում երաժշտություններին, ուղղակի լսում եմ հաճույքի համար և հաճելիություն զգալու համար: Ես ճանաչում եմ մարդկանց ովքեր առանց երաժշտության չեն կարող ապրել, դա իրենց օդն է և առօրյան, իսկ հրաժարվել օդից ու առօրյայից կարծում եմ հնարավոր չէ: Կան երգեր որոնք ինձ հանգստություն են բերում և կան երգեր, որոնց նոտաների համադրությունը ինձ դուր է գալիս և դրա համար եմ լսում: Երաժշտությունը շատ մեծ դեր ունի մարդու կյանքում, որովհետև եթե չլիներ երաժշտությունը, ապա չէր բացահայտվի մի շարք մարդկանց տաղանդ, որոնք բացահայտվեցին ի շնորհիվ երաժշտության:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *